Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը առանց օղու շշի անհնար է։
Ֆրանսիայի նախագահ Օլանդի՝ Ռուսաստան կատարած առաջին պաշտոնական այցելության ընթացքում բանակցությունների գլխավոր թեման սիրիական հարցն էր։ Ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը պնդում են, որ Սիրիայի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Սակայն երկու կողմերն էլ այդ խաղաղ կարգավորումը տեսնում են տրամագծորեն տարբեր եղանակներով։